Հետևեք մեզ։

Փոխվարչապետը Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ աշխատանքներին

20:43, 25 սեպտեմբեր 2024
Փոխվարչապետը Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ աշխատանքներին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

 

Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր այս պատասխանատու առաքելության իրականացման գործում:

 

Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել մակրոտնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները` անդրադարձ կատարելով մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորություններին: