ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին սպասում է ԲՐԻԿՍ գագաթնաժողովում, որտեղ նախատեսված է նրանց հանդիպումը։
«Լավագույն բարեմաղթանքները փոխանցեք Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Էրդողանին։ Ես նրան սպասում եմ Կազանում։ Հոկտեմբերի 23-ին, իմ կարծիքով, նախատեսված է նրա հետ երկկողմ հանդիպում», - ասել է Պուտինը՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպման ժամանակ։