Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հանդիպումը

23:07, 25 սեպտեմբեր 2024
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հանդիպումը
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հանդիպումը:
 
 
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը:
 
 
Ռումինիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը մեր երկրի և ԵՄ-ի միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում:
 
 
Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Յոհաննիսը մտքեր են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ:
 
 
Այս համատեքստում վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: