Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Քաղաքային և նահանգային դիվանագիտության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Նինա Լուսինե Հաչիգյանի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքների, մարզերի ու նահանգների միջև առկա համագործակցությունը և ապագա հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։