ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի մի շարք կոմիտեներ ղեկավարող հանրապետականները համատեղ հայտարարությամբ անհամաձայնություն են հայտնել Ուկրաինայի վերաբերյալ Միացյալ Նահանգների ռազմավարությունը գաղտնի պահելու Սպիտակ տան որոշմանը և իշխող վարչակազմին կոչ են արել անհապաղ հրապարակել այն։ Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Ռազմավարությունը ներկայացնելու վերաբերյալ Կոնգրեսի սահմանած վերջնաժամկետից ամիսներ անց այն ամբողջությամբ գաղտնի դարձնելու որոշումն անընդունելի է, և հակասում է ծայրահեղ կարևոր դրույթներին»,- նշված է հայտարարությունում:
Հանրապետականները գտնում են, որ Կոնգրեսը և ԱՄՆ-ի ժողովուրդը արժանի են տեղեկանալու, թե ինչպես են ծախսվում դժվարությամբ վաստակած իրենց հարկային դոլարները: