Հետևեք մեզ։

Մայրիկիս կանգնեցնել հնարավոր չէր. արցախցի կինը տնից դուրս գալուց առաջ կոտրել է 1980-ական թվականներից հավաքած սպասքը (տեսանյութ)

21:34, 25 սեպտեմբեր 2024
Մայրիկիս կանգնեցնել հնարավոր  չէր. արցախցի կինը տնից դուրս  գալուց առաջ կոտրել է 1980-ական թվականներից հավաքած սպասքը (տեսանյութ)

Մայրիկս` Լյուդա Քամալյանը, գեղեցիկ ու թանկարժեք սպասքի մեծ սիրահար է: Ճարտարի մեր երկհարկանի տան մի մեծ սենյակում միայն իր ապակե ու ճենապակե իրերն էին, որոնք հավաքում էր դեռևս 1980-ականների սկզբից:  

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել Քամալյանի որդին Էդգար Քամալյանը:

«Անցյալ տարի այս օրը պետք է դուրս գայինք տնից, Ճարտարից, Արցախից... 

Բոլորիս պես մայրիկը չէր ուզում լքել իր օջախը: Տխուր-տրտում նստած էր: Մտածեցի՝ մի ալիք ցասումը դուրս հանելը մի քիչ կթեթևացնի նրա ապրումները և առաջարկեցի բարձրանալ երկրորդ հարկ՝ սպասքի իր սիրելի նմուշների մոտ: Մայրիկը տարակուսած նայեց ինձ՝ չգուշակելով, թե ինչու իրեն բերեցի այստեղ: Վերցրեցի առաջին ափսեն ու տվեցի ձեռքը՝ ասելով կոտրի: Հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր... 

Իր թույլտվությամբ եմ հրապարակում այս տեսանյութը»,-գրել է նա:

 

Տեսանյութը` Telegram-ում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները