Իրաքյան շիա խմբավորումները, որոնք հանդես են գալիս այսպես կոչված «Իրաքի իսլամական դիմադրություն» անվան ներքո, հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքով հարվածել են կարևոր թիրախի Իսրայելի հարավում գտնվող Էյլաթում: Այս մասին հաղորդվում է դիմադրության Telegram ալիքում:
«Շարունակելով մեր դիմադրությունը օկուպացիոն ռեժիմի դեմ, ի աջակցություն մեր ժողովրդի Պաղեստինում և Լիբանանում, ինչպես նաև ի պատասխան բռնազավթող կազմավորման կողմից խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների դեմ իրականացված զանգվածային սպանությունների, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն այսօր՝ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին, չորեքշաբթի օրը, անօդաչու թռչող սարքով հարվածել են կենսական նշանակության թիրախի օկուպացված Ում ալ-Ռաշրաշում (Էյլաթ)», - նշվում է հաղորդագրության մեջ:
Իրաքյան խմբավորումները նշել են, որ «հակառակորդի օբյեկտների ոչնչացման գործողությունները շարունակվում են աճող տեմպերով»: