Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Եվրոպայում Ամերիկայի հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Սիմոնե Ռոդան-Բենզակենի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-հրեական հարաբերությունների շուրջ և անդրադարձել միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Դավիթ Կարապետյանը կարևորել է կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։