Հետևեք մեզ։

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

00:11, 26 սեպտեմբեր 2024
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ,  18-ամյա Էմմա Պողոսյանը մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալը:

 

Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը:

 

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աննա Ամրոյանը նվաճել էին երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալները: