Մի քանի օր է՝ Հայաստան-Վրաստան սահմանին՝ վրացական Սադախլո բնակավայրում, հարյուրավոր բեռնատարների վարորդներ օրերով սպասում են իրենց հերթին, որպեսզի կարողանան մուտք գործել Հայաստան։
Ըստ վարորդների՝ պատճառը հայկական մաքսատան աշխատակիցների դանդաղ աշխատանքն է։ Հայտնվում է, որ այս պահին կուտակված է մոտ 700 բեռնատար։