Հետևեք մեզ։

ՊԲ հրամանատարի հրամանով բանակը պաշտպանական մարտեր է վարել, նա ասելիք չունի՞ իրեն իջեցված հրամանների և տեղի ունեցածի վերաբերյալ․ Տիգրան Աբրահամյան

10:35, 26 սեպտեմբեր 2024
ՊԲ հրամանատարի հրամանով բանակը պաշտպանական մարտեր է վարել, նա ասելիք չունի՞ իրեն իջեցված հրամանների և տեղի ունեցածի վերաբերյալ․ Տիգրան Աբրահամյան

Մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների, վառելիքա-քսուկային պահեստի պայթյունի, տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների, բռնի տեղահանության հետ կապված անցնող սեպտեմբեր ամսին բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

«Սեպտեմբերի 19-ին` ագրեսիայի օրը, Արցախի թեմը հոգեհանգստյան կարգ մատուցեց, սեպտեմբերի 24-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հատուկ ընտրված հատվածում «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունն էր, որը կառուցվում է ի հիշատակ այն հերոսների, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, սակայն նրանց սրբատեղի դարձած գերեզմանները ևս մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ:

 

Շատ տարօրինակ է, որ այսպիսի միջոցառումներին մասնակցություն չունեցավ Պաշտպանության բանակի հրամկազմի որևէ ներկայացուցիչ:

 

ՊԲ հրամանատարի հրամանով, բանակը, զինծառայողները մարտական հերթապահություն են կրել, իսկ կոնկրետ հարձակման օրը` պաշտպանական մարտեր վարել: Մի քանի հարյուր մարդ է զոհվել, անհետ կորել:

 

Ես ճանաչում եմ տարբեր օղակների բազմաթիվ հրամանատարների, ովքեր ոչ միայն իրենց զոհված զինծառայողների, ընկերների շիրիմներին, այլ նաև ընտանիքներին են այցելում:

 

ՊԲ հրամանատարը ասելիք չունի՞ իրեն իջեցված հրամանների, իր ղեկավարած բանակի հետ տեղի ունեցածի կամ Արցախի ողբերգական հետևանքների վերաբերյալ:

 

Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չի նշանակում փախուստ իրականությունից կամ պատասխանատվությունից»,- գրել է նա: