Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը կմիավորվի Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցին։
Որոշումը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Որոշումը հիմնավորվում է նրանով, որ 2023-2024 ուս. տարում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Մոզրովի հիմնական դպրոցում աշակերտ չի հաշվառվել։
Հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ Մոզրովի դպրոցին ամենամոտ մյուս դպրոցը Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցն է։
Նշվում է նաև, որ Մոզրովի դպրոցին ԿԳՄՍ-ն հատկացրել է 100 տեղ, սակայն այժմ դպրոցում ոչ մի աշակերտ չի սովորում։