Հետևեք մեզ։

ԵԹԿՊԻ-ի մասնաշենքերից մեկը 10 տարով անհատույց կտրվի Ֆրանսիական դեսպանատանը

11:32, 26 սեպտեմբեր 2024
ԵԹԿՊԻ-ի մասնաշենքերից մեկը 10 տարով անհատույց կտրվի Ֆրանսիական դեսպանատանը

Կառավարության որոշմամբ  «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ից 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով գույք կտրամադրվի Ֆրանսիական դեսպանատանը:

 

Որոշումը հիմնավորվում է նրանով, որ Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների թիվն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել նրանց։

 

Այսպիսով, ԿԳՄՍՆ-ն առաջարկում  է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին ամրացված Ամիրյան 26 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից 546.8քառ․մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել  և 10 տարի ժամկետով, անհատույց  օգտագործման իրավունքով տրամադրել  Ֆրանսիական համալսարանին։

 

Այս որոշման նպատակներից է նաև հիմնել  լեզվի կենտրոն, որտեղ կանցկացվեն ֆրանսերենի դասընթացներ։