2025 թվականի պետական բյուջեով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 50 միլիարդ դրամ։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
«2025 թվականի բյուջեով կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3,5 տոկոս, միջին գնաճը՝ 3,5 տոկոս»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։