Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնին մեղադրել է իբր «կողմնակալ հայամետ մոտեցման» համար

11:58, 26 սեպտեմբեր 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնին մեղադրել է իբր «կողմնակալ հայամետ մոտեցման» համար

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որ Փարիզը ուս-ուսի կանգնած է Հայաստանի վարչապետի կողքին, որը գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ:

Այխան Հաջիզադեի խոսքով՝ դա «կողմնակալ հայամետ մոտեցում է»:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Բաքուն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել իբր «ապակառուցողական գործունեությունը» Հարավային Կովկասում: