Հետևեք մեզ։

Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել. Պուտին

13:10, 26 սեպտեմբեր 2024
Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում խոսել է Ռուսաստանի միջուկային դոկտրինում կատարվելիք փոփոխությունների մասին:

«Մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել Ռուսաստանի և Բելառուսի՝ որպես Միութենական պետության մասնակցի դեմ ագրեսիայի դեպքում, այդ թվում այն դեպքում, եթե հակառակորդը, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական սպառնալիք է ստեղծում մեր ինքնիշխանության համար։ Բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ այդ բոլոր հարցերը համաձայնեցված են»,- ասել է Պուտինը։

Նա նաև հայտնել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կդիտվի որպես հարձակում: Միջուկային զենքի կիրառման հիմք այսուհետ կարող է դառնալ ռազմական ինքնաթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մեկնարկի մասին տեղեկությունը: