Ռուսաստանը չի ծրագրում մեծացնել իր միջուկային զինանոցը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ասել է, որ սեպտեմբերի 25-ին ԱԴԽ-ում այս մասին քննարկում չի եղել։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Կրեմլը ժամանակին տեղեկատվություն կտրամադրի, եթե որոշում կայացվի միջուկային նորացված դոկտրինի տեքստի հրապարակման վերաբերյալ։