Հետևեք մեզ։

Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

14:08, 26 սեպտեմբեր 2024
Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ։

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովի անդամը արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանն էր, ով ապրիլին ազատվել է պաշտոնից, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել ԱՆ ներկայացնող նոր անդամի։

Վերլուծական