Հետևեք մեզ։

Եղեգիսի կամրջի փլուզման վտանգը պահպանվում է, Գետափ-Մարտունին դեռ միակողմանի է երթևեկելի

10:38, 29 ապրիլ 2023
Եղեգիսի կամրջի փլուզման վտանգը պահպանվում է, Գետափ-Մարտունին դեռ միակողմանի է երթևեկելի
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
 
Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
 
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։