Փաստաբան Զարուհի Նախշքարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակային դիմել է դատական իշխանությանը.
«Ելնելով վստահորդներին ստեղծված իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով ՀՀ Փաստաբանության մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ խնդրում եմ հայտնել․
1. Արդեն 7 օր cabinet.armlex.am էլեկտրոնային համակարգը չիգործում։ Ե՞րբ է վերականգնվելու cabinet.armlex.am էլեկտրոնային համակարգը և տեղեկատվությունը մակագրությունների, դատավարական գործողությունների վերաբերյալ ե՞րբ է դատական ակտերի զետեղումը կողմերի համար հասանելի դառնալու cabinet.armlex.am էլեկտրոնային հարթակում,
2. Դատավոր Արթուր Ստեփանյանի և մի շարք այլդատավորների լիազորությունները դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական ակտերի տեղադրումը, տրամադրումը, այլ դատավարականգործությունները ուշացնելու հիմնավորմամբ և նույնդատավոր Ա․ Ստեփանյանի վարույթի գործերը ենթակա ենվերստին քննության, սակայն Դատական Դեպարտամենտի և ԲԴԽ–ի մեղքով դրանք չեն վերամակագրվում և չենհանձնվում քննության այլ դատական կազմին 77 օրշարունակ՝ պարզապես անշարժ վիճակում ենդատարաններում։ Ո՞վ կամ ովքե՞ր են պատասխանատունման աննախադեպ ու անիմաստ ուշացման համար և ե՞րբ է այդ անձը/անձինք ենթարկվելու կարգապահական պատասխանատվության։
3. Ե՞րբ են մակագրվելու պաշտոնաթող դատավոր Արթուր Ստեփանյանի վարույթում գտնվող գործերը։
4. Արդեն առնվազն 4 ամիս datalex.am պաշտոնական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը չի գործում։ Ե՞րբ է վերականգնվելու datalex.am պաշտոնական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը։
5. ԲԴԽ-ն և դատական դեպարտամենտը տարածել են հայտարարություն առ այն որ, քանի datalex.am կայքըհասանելի չէ հասարակությանը, պաշտոնական court.am կայք էջում տեղադրվելու են դատական ակտերը, որը կյանքի չի կոչվել։ Ե՞րբ են դատական ակտերը արտացոլվելու court.am դատական իշխանության պաշտոնական կայք էջում։
Հետգրություն․ Ֆեյսբուքյան էջը, tiktok, youtube ալիքը չենհանդիսանում դատական իշխանության պաշտոնական հարթակ»:
Նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը ստիպված հրապարակային է դիմում դատական իշխանությանը
15:03, 26 սեպտեմբեր 2024