Հնդկաստանը և Բրազիլիան կարող են միանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ աֆրիկյան որոշ երկրներ նույնպես կարող են միանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ զարգացող երկրները բավականաչափ ներկայացված չեն Անվտանգության խորհրդում։
Լավրովն ընդգծել է, որ աջակցությունը պետք է ուղղված լինի Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի շահերի բավարարմանը, այդ թվում՝ մշտական անդամների տեղերի ապահովմանը։