Հետևեք մեզ։

Ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում. Պետրոս Ղազարյանի արձագանքը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման լուսանկարներին

15:48, 26 սեպտեմբեր 2024
Ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում. Պետրոս Ղազարյանի արձագանքը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման լուսանկարներին

Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպմանը և տարածված լուսանկարներին։

 

«Էս քանի օրա ֆեյսբուքյան հայրենասերները, կայքերը, տելեգրամ ալիքները, մի խումբ լրագրողներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ վերլուծում են Փաշինյանի ժպտադեմ նկարը՝ իբր բռնացրել են նրա թրքամետ լինելը։


Մեր ողբերգություններից մեկն էլ հասարակության ու քաղաքական որոշումներ կայացնողների միջև խողովակի դեր կատարող այդ շերտի էդ աստիճան դատարկություն ն ու տկարամտություննա։


Եթե վերլուծաբաններն ու լրագրողները էս են ,բա հասարակությունը ինչպես պիտի մարսի քաղաքական հարցերը և ադեկվատ որոշումներ կայացնի։


Չէ որ նկար վերլուծող այդ դատարկագլուխ  ու անպատասխանատու պլեադան միջնորդնա վերնախավի ու հասարակության միջև։

 

Էս նկարներով ուզում եմ ասել, որ ժպտալը նորմալա միջազգային հանդիպումներում, թուրքերի և բոլորի հետ»,-գրել է նա։