Հետևեք մեզ։

Սերոբ Գասպարյանի գործով կալանքի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք

15:57, 26 սեպտեմբեր 2024
Սերոբ Գասպարյանի գործով կալանքի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք

Սերոբ Գասպարյանի գործով կալանքի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Այս մասին հաղորդել են Գասպարյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը։

«Բացի այդ, քննիչին ենք ներկայացրել միջնորդություններ, որով խնդրել ենք առերեսել Սերոբ Գասպարյանին իր վերաբերյալ ցուցմունք տված անձանց հետ»,- նշված է փաստաբանների տարածած հաղորդագրությունում:

«Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սերոբ Գասպարյանին իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորել են։

 

 

Վերլուծական