Առաջիկա օրերին Հայաստան կայցելի Իրանի նախագահի առաջին տեղակալը։ Այս մասին X-ի իր օգտահաշվում հայտնել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մինչ ես և արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպում ենք տարածաշրջանի և աշխարհի պաշտոնյաների հետ, էկոնոմիկայի նախարարը Ուզբեկստանում բանակցություններ է վարում ասիական երկրների ներկայացուցիչների հետ։
Առաջիկա օրերին առաջին տեղակալը կայցելի նաեւ Պակիստան եւ Հայաստան։ Տասնչորսերորդ կառավարությունը ձգտում է քաղաքական և տնտեսական դիվանագիտության աշխարհի հետ Արևմուտքից Արևելք, Նյու Յորքից մինչև Սամարղանդ։ Մենք կշփվենք Արևելքի և Արևմուտքի հետ՝ ելնելով ազգային շահերից, ինչպես խոստացել ենք»,-գրել է նա։