Հետևեք մեզ։

Երևանի թիվ 172 դպրոցում ցնցումներից հետո ընդհատված դասապրոցեսը վաղվանից կվերականգնվի

14:52, 26 սեպտեմբեր 2024
Երևանի թիվ 172 դպրոցում ցնցումներից հետո ընդհատված դասապրոցեսը վաղվանից կվերականգնվի

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։

 
«Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։
 
Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել։
 
Դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները