Հետևեք մեզ։

Մարդը, ում բոստանն էր այցելել Փաշինյանը, մաhացել է

14:57, 26 սեպտեմբեր 2024
Մարդը, ում բոստանն էր այցելել Փաշինյանը, մաhացել է

Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ մեկնել էր Արարատի մարզ, և ըստ իր ներկայացման՝ պատահականության սկզբունքով գնացել էր այս կամ այն քաղաքացու բոստան։

Ըստ Փաշինյանի՝ պատահականության սկզբունքով՝ չնախատեսված կանգառ էր կատարել Յուրիկ Մարգուլյանի բոստանում, խոսել էր աշխատող մարդկանց մասին։

Դաշտում աշխատող Յուրիկ Մարգուլյանը խոսել էր հաջողակ բիզնեսի մասին, և հայտնել, որ ընտանիքով աշխատում են, և, ըստ էության, կատարում էր ֆիզիկական աշխատանք։

Սակայն, Hayastan.news-ի տեղեկություններով՝  Փաշինյանին հանդիպած Յուրիկ Մարգուլյանը մահացել է։

Մահվան մասին ցավալի լուրը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեց նաև համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, որը որևէ այլ տեղեկություն չհայտնեց։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները