Սեպտեմբերի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Գևորգ Զորավարի տոնը։ Այդ օրը նաև Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու ուխտի օրն է։
Արագածոտնի Թեմից հայտնում են, որ այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30-ին։
Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:30: