Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունենում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։
Այս մասին Տելեգրամում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում»,- գրել է Զախարովան՝ լուսանկար հրապարակելով հանդիպումից։ Լուսանկարում բացակայում է Արարատ Միրզոյանը։
Իսկ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։