Հետևեք մեզ։

Էրդողանը մեկնել է ԱՄՆ-ից՝ բաց թողնելով Բայդենի հետ ընթրիքը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում

18:42, 26 սեպտեմբեր 2024
Էրդողանը մեկնել է ԱՄՆ-ից՝ բաց թողնելով Բայդենի հետ ընթրիքը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ վաղ առավոտյան մեկնել է Նյու Յորքից՝ բաց թողնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցող համաշխարհային առաջնորդների համար կազմակերպված ընթրիքը։

 

Սպասվում էր, որ Էրդողանը մասնակցելու էր սեպտեմբերի 25-ին կայանալիք ընթրիքին, սակայն հանդիպումներն ավարտելուց հետո նա կնոջ հետ մեկնել է Նյու Յորքից։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։ 

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Էրդողանը միանալու է Բայդենի միջոցառմանը։ Պլանների փոփոխության վերաբերյալ Անկարայից պաշտոնական պարզաբանում չի եղել։ Այնուամենայնիվ, թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում է ենթադրություն, որ Էրդողանի որոշումը կապված է Գազայի և Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին ԱՄՆ վարչակազմի աջակցության հետ, ինչը նա խստորեն քննադատել է Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ։