Հետևեք մեզ։

Ֆինլանդիան ԵՄ-ից 50 միլիոն եվրո է խնդրել Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու համար

18:53, 26 սեպտեմբեր 2024
Ֆինլանդիան ԵՄ-ից 50 միլիոն եվրո է խնդրել Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու համար

Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը Եվրոպական միությանը խնդրում է 50 միլիոն եվրո հատկացնել Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու համար։ Տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Որոշման մասին հայտարարել է Ֆինլանդիայի կառավարությունը։

 

Պլանավորվում է ձեռք բերել, մասնավորապես՝ շարժման տվիչներ, գեոլոկացիայի միջոցներ, նոր տեսակի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և այլ սարքավորումներ։ Կգնվի նաև 24 ավտոմեքենա, 18 կվադրոցիկլ և 34 ձյունագնաց։