Պակիստանի զինված ուժերը հինգշաբթի հայտնել են, որ երկիրը Ադրբեջանին JF-17 Block III կործանիչներ վաճառելու մասին պայմանագիր է ստորագրել. տեղեկացնում է Reuters գործակալությունը։
«Ինքնաթիռն արտադրում է Պակիստանի ավիացիոն համալիրը՝ Չինաստանի հետ համատեղ, որի հետ Իսլամաբադն ավելի ու ավելի է սերտացել, քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում ավանդական ռազմական դաշնակից ԱՄՆ-ի հետ կապերը թուլացել են», - գրում է գործակալությունը։
Պակիստանի զինված ուժերը չեն հրապարակել ինքնաթիռի համաձայնեցված արժեքը կամ քանակը, սակայն հայտարարել են, որ «վաճառքը բարեկամ երկրների հետ պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու և Ադրբեջանի օդային հնարավորություններն ուժեղացնելու համար Իսլամաբադի ջանքերի մի մասն է»: