Հետևեք մեզ։

Պատժամիջոցներ՝ Սիրիա և Արևելյան Ասիա իրանական հում նավթի և հեղուկացված նավթագազի մատակարարման մեջ ներգրավվածության պատճառով

19:45, 26 սեպտեմբեր 2024
Պատժամիջոցներ՝ Սիրիա և Արևելյան Ասիա իրանական հում նավթի և հեղուկացված նավթագազի մատակարարման մեջ ներգրավվածության պատճառով

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել ավելի քան մեկ տասնյակ կազմակերպությունների և նավերի նկատմամբ՝ Սիրիա և Արևելյան Ասիա իրանական հում նավթի և հեղուկացված նավթագազի մատակարարման մեջ նրանց ներգրավվածության պատճառով:

 

Սահմանափակումների ենթարկված նավերից են 2021 թվականին ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված  սիրիական նավագնացության մագնատ Աբդուլ Ջալիլ Մալլահի և նրա եղբայր Լուայ ալ-Մալլահի նավատորմին առնչվող չորս նավեր, նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

 

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ եղբայրները շարունակել են օգտագործել իրենց նավագնացության կայսրությունը՝ Իրանի և նրա վստահված անձանց չարամիտ գործողություններին աջակցելու համար: