Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Ֆեյսբուքյան իր էջում  գրել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով 25 օր պաշտոնավարած Սիրվարդ Գեւորգյանի հրաժարականին:
 
«Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:
 
Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,-գրել է Մինասյանը: