Հետևեք մեզ։

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր խաղաղության համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ

21:09, 26 սեպտեմբեր 2024
Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր խաղաղության համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

 

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

 

Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։