Հետևեք մեզ։

Հնդկաստանում 43 մարդ է խեղդվել կրոնական տոնախմբության ժամանակ

21:21, 26 սեպտեմբեր 2024
Հնդկաստանում 43 մարդ է խեղդվել կրոնական տոնախմբության ժամանակ

Հնդկաստանում հինդուական Ջիթիյա Պարվ տոնախմբության ժամանակ 43 մարդ է խեղդվել, այդ թվում՝ 37 երեխա:

 

Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը:

 

Միջադեպերը տեղի են ունեցել Բիհարի նահանգի մի քանի շրջաններում, երբ մարդիկ ծիսական լոգանք են ընդունել գետերում և լճերում, որոնց մակարդակը բարձրացած է եղել հորդառատ անձրևների պատճառով։

 

Ըստ հրապարակման՝ տեղի իշխանության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ մարդիկ անտեսել են գետերի և լճերի բարձր մակարդակով պայմանավորված վտանգը։ Ըստ այլ պարբերականների՝ ևս երեք հոգու մարմին դեռ դուրս չի բերվել ջրից։ 

 

Հնդկաստանում կրոնական տոնախմբությունների ժամանակ երկրպագության վայրերում ողբերգական ելքով միջադեպեր հաճախ են լինում։ 2023 թվականին նույն տոնախմբության ժամանակ 22 մարդ էր մահացել, այդ թվում՝ 15 երեխա։