Երևան քաղաքում՝
Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ին շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 5-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։