Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 31,000 մարդ հատել է Սիրիայի սահմանը: Այս մասին հայտնել են Լիբանանի իշխանությունները:
«Իշխանություններն արձանագրել են 15,600 Սիրիայի և 16,130 Լիբանանի քաղաքացու սիրիական տարածք անցնելը»,- ասված է լիբանանյան շտապ օգնության կենտրոնի հայտարարության մեջ։