Ընթացիկ տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 5.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 7.2%: Այս մասին հայտարարել է ՀՀ կառավարությունը։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 16.5%,
առևտրի շրջանառություն՝ 14.9%,
ծառայություններ՝ 9.5%,
արդյունաբերություն՝ 2.1%։
2024թ.-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 33.3%-ով. արտահանումն աճել է 58.1%, իսկ ներմուծումը՝ 18.7%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 1.3%։