Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Արեֆն առաջիկա օրերին կժամանի Հայաստան։ Այս մասին X-ի էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Առաջիկա օրերին Պակիստան և Հայաստան կմեկնի իմ առաջին տեղակալը։ Հուսով ենք, որ այս ուղևորությունները կբարելավեն մարդկանց կյանքը։ Իրանի 14-րդ կառավարությունը ձգտում է ողջ աշխարհի հետ քաղաքական և տնտեսական դիվանագիտություն հաստատելուն՝ Արևմուտքից Արևելք, Նյու Յորքից մինչև Սամարղանդ: Ինչպես և խոստացել էինք, Արևելքի և Արեւմուտքի հետ փոխգործակցելու ենք՝ հիմնվելով ազգային շահերի վրա»,- գրել է նա։