Հայաստանը ցանկանում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, այդ մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Թուրքիան կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության համաձայնագրի» կնքմանը»,- նշել է Էրդողանը` հավելելով․ «Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանն էլ է խաղաղություն ցանկանում։