ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամը, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև մի շարք այլ գլոբալ հարցեր: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության անդամ Ստեֆան Դյուժարիկը։
«Իհարկե, գլխավոր քարտուղարն այսօր կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ, որքան ես հասկացա, հանդիպումը կկայանա այսօր կեսօրին»,- ասել է Դյուժարիկը` մեկնաբանելով Լավրովի և Գուտերեշի առաջիկա շփումները։
Նրա խոսքով, բանակցությունների օրակարգային թեմաներից են «Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև մի շարք այլ գլոբալ խնդիրներ»։