Հետևեք մեզ։

ՆԳՆ-ն 1 միլիարդ 316 մլն 550.000 դրամով հրատապ գնել է ունիվերսալ թափքով 67 մեքենա

21:51, 26 սեպտեմբեր 2024
ՆԳՆ-ն 1 միլիարդ 316 մլն 550.000 դրամով հրատապ գնել է ունիվերսալ թափքով 67 մեքենա

Ներքին գործերի նախարարությունը հրատապ կարգով ձեռք է բերել «Վոլվո» մակնիշի ունիվերսալ թափքով 67 մեքենա։ Գնման պայմանագիրը կնքվել է նախօրեին՝ սեպտեմբեր 25-ին, «Ավանտգարդ» ՍՊ ընկերության հետ։ Ըստ պայմանագրի՝ մեկ մեքենան արժեցել է 19 միլիոն 650.000 դրամ, իսկ ընդհանուր գնումը՝ 1 միլիարդ 316 մլն 550.000 դրամ։

 

«Ավանգարդ» ՍՊԸ-ն իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցված է 2023 թվականից ու պետգնումներում գերակտիվ մատակարար է հանդես գալիս 2024 թվականից։ Այս ընկերության սեփականատիրոջը՝ Էդվարդ Ավետիսյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն, պետգնումներում վաղուց հանդես է գալիս իբրև պետական գերատեսչությունների մատակարար։

 

Իսկ ընկերությունների պատվիրատուներն են Ներքին գործերի, արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման նախարարությունները, Ազգային ժողովը, Պետական պահպանության ծառայությունը և այլ պետական գերատեսչություններ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները