Հետևեք մեզ։

Մարիուպոլում հինգ երեխա տուժել է պայթուցիկ սարքի պատճառով

00:16, 27 սեպտեմբեր 2024
Մարիուպոլում հինգ երեխա տուժել է պայթուցիկ սարքի պատճառով

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Մարիուպոլում հինգ երեխա վնասվածքներ է ստացել պայթուցիկ սարքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։

 

«Մարիուպոլում գտնված պայթուցիկ սարքի հետ անզգույշ վարվելու արդյունքում վնասվածքներ են ստացել հինգ երեխա՝ երեք աղջիկ՝ 10 և 13 տարեկան, և երկու տղա՝ 10 և 14 տարեկան», - նշել է նա։

 

Պուշիլինի տվյալներով, երեք երեխա գտնվում է ծանր վիճակում, իսկ մյուս երկուսը՝ միջին ծանրության վիճակում։

 

ԴԺՀ ղեկավարը հավելել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական զինված ուժերը կատարել են 34 զինված հարձակում՝ արձակելով ավելի քան 90 արկ։ Մասնավորապես, Դոնեցկի Պետրովսկի շրջանում հրդեհի մարման ժամանակ ուկրաինական զինված ուժերը կրկնակի հարված են հասցրել հրշեջ մեքենայի մոտ։ Արդյունքում վեց փրկարար է տուժել, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։