Հետևեք մեզ։

Բախվել են ավտոմեքենաներ (լուսանկարներ)

05:52, 27 սեպտեմբեր 2024
Բախվել են ավտոմեքենաներ (լուսանկարներ)

Սեպտեմբերի 26-ին, ժամը 22:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի  Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ռ. Պ., ծնված 2003 թ.), «Hyundai» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1991 թ.) և «Opel» (վարորդ՝ Գ. Պ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք։


«Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Պ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:


Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները