Հետևեք մեզ։

Մուսալեռ գյուղում տուն է այրվել (լուսանկարներ)

05:58, 27 սեպտեմբեր 2024
Մուսալեռ գյուղում տուն է այրվել (լուսանկարներ)

 

Սեպտեմբերի 27-ին, ժամը 02:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի չբնակեցված տանը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:56-ին: Այրվել են տունը (մոտ 60 քմ) և հարակից երկու անասնագոմի տանիքները (մոտ 20 քմ):

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները