Հետևեք մեզ։

Էրդողանը մասնակցել է փառատոնի․ մեքենան վարել է Ադրբեջանի նախագահը

13:51, 29 ապրիլ 2023
Էրդողանը մասնակցել է փառատոնի․ մեքենան վարել է Ադրբեջանի նախագահը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդության մասին լուրերից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը։ Նա մասնակցել է Ստամբուլում տեղի ունեցող Տեխնոֆեստ փառատոնին, ուր ժամանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ։

Թուրքական արտադրության Togg մեքենայի ղեկին եղել է Ալիևը։ Նախագահներին ուղեկցել է նաև Լիբիայի վարչապետը։