Այսօր 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ Վաղ առավոտյան ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, պաշտպանության նախարարը, ՊՆԶՈւ ԳՇ պետը և մի շարք իշխանական պատգամավորներ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։
Լրագրողներին չի հաջողվել զրուցել նախագահի և նախարարի հետ։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշել է՝ հարցազրույց նախատեսված չէ։
Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նշեց՝ «այս օրով հարցազրույց չեմ տալիս»։