Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը, և 2023 թվականին կատարվածը համարում եմ դրա հետևանքը։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ինչ վերաբերում է մեղավորներին, ՀՀ-ում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, Աժ-ում գործել է համապատասխան քննիչ հանձնաժողով, որն առաջիկայում երևի կհրապարակի եզրակացությունները, համանատասվան հետևություններ կանենք։ Մենք ունենք մեր կարծիքը, բայց իմ կարծիքով՝ այդ մասին կարելի է խոսել համապատասխան քրեական գործերի արդյունքների մասին տեղեկանալով և հանձնաժողովի աշխատանքների արդյունքներով»,-ասաց Շահրամանյանը։