Ես չեմ կարող մեկնաբանել այն որոշումները, որոնք կայացվել են Ադրբեջանում։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես եղավ, որ ինքը կարողացավ ուղղաթիռով հասնել ՀՀ, իսկ 8 քաղաքական գործիչներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։
«Այդ մարդկանց գերեվարելու որոշումները կայացրել են ադրբեջանցիները։ Չգիտեմ՝ ինչու իմ պահով նման որոշում չի կայացվել»,- ասաց Շահրամանյանը։։
Հարցին՝ նրանք չէին կարող ևս ուղղաթիռով գալ, Շահրամանյանն ասաց․ «Պատասխանեցի այդ հարցին»։