Ես կարծում եմ՝ անգամ հանրայնորեն այդ հարցը լայնորեն քննարկված է։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Գործընթացը հրապարակային է եղել, փաստացի կատարումը ևս։ Գործընթացը բացարձակ օրինական է։ Եթե ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունն ու ստորագրված կանոնակարգը, կզգաք, որ գործընթացում որևէ հակասություն չկա»,- ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ դեռ հայտնի չէ՝ հաջորդիվ որ հատվածներում կկատարվեն սահմանազատումներ, որոշում դեռ չկա։